Քառօրյա վերապատրաստման առաջին և երկրորդ օրերի ամփոփում

Բարև Ձեզ, ես Սաֆարյան Էլինարն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մասնակցում եմ քառօրյա վերապատրաստման ծրագրին: Կրթահամալիրին ծանոթ եմ արդեն մի քանի տարի է: Դեռևս 2018 թվականին լինելով դպրոցում, որպես ուղեկցող մասնագետ հասցրել եմ ծանոթանալ դպրոցի յուրահատուկ աշխատելաոճին և գերհետաքրքիր ծրագրին:

Վերապատրաստման առաջին օրը Սոնաի շնորհիվ ծանոթացանք կրթահամալիրի ընդհանուր աշխատելաոճին, շրջեցինք Արևմտյան դպրոցում և այցելեցինք Ուսումնական ագարակ :

Դպրոցում հասցրեցինք ծանոթանալ և հիանալ երեխաների ձեռագործ աշխատանքներով, իսկ ագարակում արդեն ունեցանք հաճելի շփում կենդանիների հետ:

Այսօր արդեն՝ վերապատրաստման երկրորդ օրը, պատրաստեցինք մեր բլոգները որոնց միջոցով արդեն կծանոթացնենք մեր հետագա գործունեություններին: