Վերապատրաստում. Օր երրորդ

Ողջու՜յն սիրելի ընթերցող, այսօր մենք անցկացրեցինք մեր վերապատրաստման երրորդ օրը, որի ընթացքում այցելեցինք Գինու դպրոց: Ծանոթացանք սեբաստացիական գինեգործության հետ, այցելեցինք մառան որտեղ միքանի րոպե կտրվեցինք արտաքին իրականությունից և կոմիտասյան երաժշտության ուղեկցությամբ տեղափոխվեցինք գինու աշխարհ:

Շրջագայությունից վերադառնալուց հետո աշխատեցինք մեր նախագծերի ստեղծման վրա, որոնք արդեն վաղը կներկայացվեն մեր կողմից:

Կամավորական աշխատանք՝ Նախագիծ

Նախագիծ՝ Ամանորը այլ երկրներում

Happy New Year Bunting | Flagman | Happy New Year Flags for Sale

Նախատեսված` է 9-11 տարեկան երեխաների համար

Մասնակիցներ՝ կրտսեր դպրոցականներ, 4-5րդ դասարանցիներ

Իրականացման տևողությունը ՝ 2 շաբաթ

Նպատակը ՝ ուսումնասիրել և բացահայտել ինչպես են այլ երկրներում դիմավորում և անցկացնում ամանորյա տոները, իմանալ հետաքրքիր ավանդությունների մասին, երեխաների մոտ առաջացնել հետաքրքրություն այլ մշակույթների հանդեպ:

Խնդիրները `

  • Ծանոթանալ այլ մշակույթների հետ
  • Ինքնուրույն աշխատել և խմբերով աշխատելու հմտությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Նախագծի ընթացքում նախատեսվում է ՝ երեխաներից ակնկալվում է նախագծի ընթացքում ներկայացնել ինչ հետաքրքիր տարբերակներով են անցկացնում տարբեր երկրներում ամանորյա տոները, պատմել ավանդությունները, ուսումնասիրել խոհանոցը:

Նախագծի արդյունքները կամփոփվեն իմ բլոգում :

Միջավայրը ՝ « Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր, կրտսեր դպրոց

Անհրաժեշտ գործիքները՝

Թվային գործիքներ( հեռախոս, պլանշետ) , խոհանոցային պարագաներ

Կիրառվող մեթոդները՝

Խմբային աշխատանքի մեթոդ

Համագործակցության մեթոդ

Ինքնուրույն աշխատանքի մեթոդ

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Նախագծի իրականացման ընթացքը

Նախագծի ընթացքում դասարանը բաժանել խմբերի, յուրաքանչյուր խումբ կընտրի այն երկիրը , որի մասին ներկայացնելու է, համապատասխան նյութերը հավաքելուց հետո երեխաները կպատրաստեն տեսանյութեր որոնցում կպատմեն տվյալ երկրում ինչպես են տոնում ամանորը, ինչ հետաքրքիր ավանդություններ կան տոնի հետ կապված, ինչ ուտեստներ են պատրաստում տոնի առթիվ։ Կառանձնացվեն նաև ազգային երգեր նվիրված ամանորին։ Տեսական տեղեկությունները հավաքելուց հետո յուրաքանչյուր խումբ կընտրի որևէ ուտեստ իրենց ընտրաց երկրի տոնական խոհանոցից և կփորձենք միասին պատրաստել։