Օր Չորրորդ.Մեդիա Ուրբաթ

Օր չորրորդ՝ ներկա գտնվեցինք մեդիա ուրբաթին, որի ընթացքում վայելեցինք ավագ դպրոցի սաների երաժշտական և պարային ելույթները:

Մեդիա ուրբաթ

Մեդիա ուրբաթից հետո Արևելյան դպրոցի տնօրեն ընկեր Գոհարը մեզ ծանոթացրեց կրթահամալիրի ընդհանուր կարգերին և աշխատակարգին։

Վերջում ներկայացրեցինք մեր կողմից կազմված նախագծերը, կատարեցինք վերջին շտկումներ։

Այսպիսով ավարտեցինք մեր քառօրյա վերապատրաստումը, որը անցավ չափազանց ջերմ և հաճելի մթնոլորտում։ Այս ընթացքում հասցրեցինք ծանոթանալ կրթահամալիրին, կրթահամալիրի յուրահատկություններին և աշխատելաոճին։

Շնորհակալ ենք 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրին ընձեռնած հնարավորության համար և իհարկե ընկեր Սոնաին պոզիտիվ տրամադրություն և համապատասխան գիտելիքներ փոխանցելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով